...

Էս տղուն շատ մի կպեք

Էս տղուն շատ մի կպեք

Մենուա Հարությունյանը գրել է. «Զավեշտն այն է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում ա ԱՄՆ-ի դրածոներին, իսկ ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան կռվում ա Հայաստանի դեմ, բայց Հայաստանի պրոամերիկյան իշխանությունը փոխանակ ԱՄՆ-ին կոչ անի զսպելու իր դաշնակցին, զանգում ա Կրեմլ»:

«ՉԻ». Լավ, լավ, էս տղուն շատ մի կպեք: Դե, հիմա, բնություն է, այսպես է ստացվել: Մինչ մեր տղաները պատմություն են կերտում Արցախում, այս մարդն էլ իր կոմպի առջև նստած՝ պատմություն է կռտում:

Ուրիշ բանի ընդունակ չէ: Բանակ տանելու ենթակա չէ, որովհետև ինքը մենակ վիրտուալ տիրույթում է զինվոր: Մեր տղաները դրոնների դեմ են պայքարում, սա էլ՝ դրածոների: Բա քի՞չ բան է:   

ՎԱՐԿԱՆԻՇ

   1926 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ