...

Ծակուծուկերից դուրս են գալիս

Ծակուծուկերից դուրս են գալիս

«Հայելի» ակումբում Մենուա Հարությունյանը անդրադարձել է ռազմական բախումներին:

«ՉԻ». Այս նախադասությունն արդեն տեղով անեկդոտ է: Սա նույնն է, որ Ռոբերտ Քոչարյանը հայոց լեզվի անաղարտության թեմայով ասուլիս տար, Միքայել Մինասյանը՝ լրատվամիջոցների անկախության և ազատ մեդիադաշտից խոսեր, Արթուր Ղազինյանը՝ Հայաստանի ինքնիշխանության կարևորության մասին, Մգեր Արմենիան՝ ստրուկի հոգեբանությունից ձերբազատվելու մասին:

Հա էլի, քանի պատերազմ է, սրանք սսկվել էին՝ կառավաթների տակից թաքուն ստատուսներ գրելով ու ձևական կամուֆլյաժով ֆոտոապարատի առջև տնկվելով, իսկ հիմա մանրից դուրս են գալիս ծակուծուկերից, պատերազմի մասին մտքեր հայտնում: Վստահաբար ենք ասում, որ շուտով սրանք նաև ասելու են, որ բացառապես իրենց հերոսական պայքարի շնորհիվ է բանակը Արցախում հաջողություններ գրանցել: Ինչպես ասում են՝ պարտությունը որբ է, իսկ հաղթանակը հազար ծնող ունի:

«Չորրորդ իշխանություն», թիվ 29, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ