Քոչարյանական փաստաբան Վահե Եփրիկյանը գրել է. «Արդեն 325 հերոս հայորդիներ բռնել են ուղին անմահության, մինչդեռ զոհերը հանուն ոչնչի համարողը, զենքեր փտեցնողը, զենքից զարդ պատրաստողն, դեղին ծաղիկները ձեռքին խաղաղություն մուրողը վերստին ժպտո՜ւմ է ...
Վախ Տղե՜րք ջան, հավատացե՛ք, ազգը սգում է ձեր կորստյան վիշտը, ձեր սխրանքն անմա՜հ է ... Большая чистка! Սա պետք է լինի պատերազմի հաջորդ արարը, իսկ մինչ այդ չմեռնել է պետք»:
«ՉԻ». Մի իրավապաշտպան կա. Մարինա Պողոսյանը: Խորհուրդ կտանք դիտել նրա բանավեճը այս Վահե Եփրիկյանի հետ: Բանավեճից մի շաբաթ հետո էլ բմբուլներ է, որ տաղավարից մաքրում էին:
Սա բոլոր քոչարյանականներին է բնորոշ: Վիրտուալ տիրույթում իրենք հերոսներ են, քաջաբար պայքարում են տարատեսակ ոսոխների դեմ, բայց որ դեմները նորմալ, պատրաստված, գրագետ մարդ է լինում, կուռկուռի ձագ են դառնում:
Հիմա սրանք են. պատերազմի հետ որևէ կապ չունեն, որևէ օգուտ սրանցից չկա, թեպետ, եթե վնաս էլ չկա, դա բոլոր դեպքերում արդեն օգուտ է: Ու դեռ սպառնում են:
Ուշադրություն դարձրեք, թե ինչ արտահայտություն են օգտագործում. Большая чистка: Սա ստալինյան բռնաճնշումները բնութագրող արտահայտություն է, որը հատկապես մեծ տարածում գտավ Եժովի օրոք: Սա պարզապես այն մասին, թե ում հոգեզավակներն են սրանք:
«Չորրորդ իշխանություն», թիվ 30, 2020