...

Ձեզ մարդավայել պահեք

Ձեզ մարդավայել պահեք

Այսօր կյանքից հեռացել է «Համայն հայություն» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը:

«ՉԻ». Մեր ցավակցություններն ենք հայտնում Գուրգեն Եղիազարյանի մահվան առթիվ: 

Մեր աչքից չի վրիպել այն, որ շատերը համացանցում չեն թաքցնում իրենց ուրախությունը այս ցավալի լուրի առթիվ: Գուրգեն Եղիազարյանը ընդդիմադիր գործիչ էր, քննադատում էր այս իշխանություններին, և շատ քաղաքացիներ այս հանգամանքը բավարար են համարում, որպեսզի չարախնդան:

Սա շատ ամոթալի երևույթ է: Ամոթն այն բառը չէ: Այս օրերին շատ է խոսվում հանրության միասնականության մասին, բայց ի՞նչ միասնականություն, եթե համաքաղաքացու մահվան վրա ուրախանում են, ինչ է, թե ինքը ընդդիմադիր է եղել և իշխանություններին խիստ քննադատել: 

Մի քիչ քրիստոնյա պետք է լինել, հանդուրժող: Ատելության նման դրսևորումները խիստ դատապարտելի են: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ