...

«Բժիշկներ»՝ առանց սահմանների

«Բժիշկներ»՝ առանց սահմանների

Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ներսիսյանն ասել է. «Ինձ համար Գուրգեն Եղիազարյանի մահն առեղծվածային էր. մենք կորցրեցինք մեծ մարդու»:

«ՉԻ». Գուրգեն Եղիազարյանի մահվան առթիվ մենք հայտնել էինք մեր ցավակցությունը և քննադատել բոլոր նրանց, որոնք չէին թաքցրել իրենց ուրախությունը այս ցավալի փաստի վերաբերյալ: Ընդ որում, ցավալին այն էր, որ շատ օգտատերեր մեր վրա մուննաթ եկան, թե ինչի ենք իրենց քննադատում, լավ են անում, ուրախանում են: Գժվելու բան է: 

Հիմա էլ սա: Էն գաստրոնոմագետ Հայկ Մանասյանն ու նեվրաստենիկ Մարինա Խաչատրյանը քիչ էին, մեկ էլ այս բժիշկ համարվողն է նույն խենթանոցից: Ուղեղի հետ ի՞նչ խնդիր պետք է ունենալ, որ մարդու մահը շահարկես: Իհարկե, Նունե Ներսիսյան անուն-ազգանունով այս տիկնոջը վաղուց ենք ճանաչում, այն պահից, երբ նրան վռնդել էին Մասիսի հիվանդանոցից: Ինքը կասի, թե ինչի համար:

Ու այս բժիշկ կոչեցյալները ոչ մի սահման չունեն՝ իրենց ատելությունը ի ցույց դնելու համար: Գուրգեն Եղիազարյանի ընտանիքը բան չի ասում, սա ասում է: Հիմա որ բռնեն, ու սրան մի հատ... լավ չշարունակենք: Սրա տեղը մենք ենք մեզ վատ զգում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1144 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ