...

Լատենտ «գեյերի» թեմա է բացվել

Լատենտ «գեյերի» թեմա է բացվել

Նախկին քաղբանտարկյալ, ներկայումս Ռ. Քոչարյանի համախոհ Գուրգեն Եղիազարյանն ասել է. «Գևորգ Պետրոսյանի դեմքին, որ նայում ես, երևում է, որ նա իսկական տղամարդ է»:

«ՉԻ». Այստեղ մի բան էն չի: Գևորգ Պետրոսյանը այս վերջին շրջանում այնքան խոսեց համասեռամոլներից, գեյերից ու ԼԳՏԲ-ներից, որ Զիգմունդ Ֆրոյդն ու ԱԺ պատգամավոր Քրիստինա Պողոսյանը հիշեցրին, որ հոմոֆոբները լատենտ գեյեր են՝ ակնարկելով Գևորգ Պետրոսյանին:

Հիմա Գուրգեն Եղիազարյանն է. եթերում ահագին խոսել է համասեռամոլների ու գեյերի վտանգներից, հետո կտրուկ շրջադարձ կատարել ու հեռակա սեր խոստովանել Գևորգ Պետրոսյանին: Որ ասում էին, գեյերը իրար դեմքի նայելով, ջոկում են, զգում են, որ իրար գտել են, հիմա Գուրգեն Եղիազարյանը նայել է Գևորգ Պետրոսյանի դեմքին ու ջոկել, որ տղամարդ է: Լավ չի, էլի:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1319 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ