...

Ասում էր՝ Նիկոլի դիմաց կանգնած է մինչև ատամները զինված մի բանակ

Ասում էր՝ Նիկոլի դիմաց կանգնած է մինչև ատամները զինված մի բանակ

ԱԱԾ պետի նախկին տեղակալ, նախկին քաղբանտարկյալ Գուրգեն Եղիազարյանին հիշեցրել են, թե ինչպես էր նա 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո հայտարարում, որ Նիկոլ Փաշինյանը հանցագործների թիրախն է, որ Նիկոլ Փաշինյանին ձեռնոց է նետել 10 տարի երկիրը թալանած բանդան:

«ՉԻ». Նախ, երևի պետք է նշել, որ Գուրգեն Եղիազարյանը ոչ թե ԱԱԾ պետի, այլ՝ Դավիթ Շահնազարյանի նախկին տեղակալն է եղել: Իր բարեկամի: Այո, երբ Դ. Շահնազարյանը ԱԱԾ պետ է նշանակվել, իր բարեկամին է տեղակալ նշանակել:

Թերևս սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ քաղաքական դաշտում ոնց Դավիթ Շահնազարյանն է շարժվում, հետևից նույն ուղղությամբ Գուրգեն Եղիազարյանն է գնում:

Դավիթ Շահնազարյանը պայքարում էր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ավազակապետության դեմ, Գուրգեն Եղիազարյանն էլ էր պայքարում: Այնքան կրքոտ էր պայքարում, որ վերջը մարտի 1-ի սպանդից հետո նրան ձերբակալեցին, և նա լրացրեց հարյուրավոր քաղբանտարկյալների շարքը:

Թավշյա հեղափոխությունից հետո Գուրգեն Եղիազարյանը ահա այսպիսի կարգի հայտարարություններ էր անում սկզբնական շրջանում, գովում Նիկոլ Փաշինյանին, զգուշացնում, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը՝ իրենց ավազակախմբերով ամեն ինչի ընդունակ են, որ այդ զույգը երկիրը թալանել է, դրանց պետք է դատել և այլն:

Բայց երևի Դ. Շահնազարյանը ասել է. «Ստոպ տու, թարգի էդ հռետորաբանությունը, մենք պիտի Իվանի պոչիցը բռնենք, հիմա պետք է վանկարկես՝ «Քոչարյան, հերոս»: Ու Գուրգեն Եղիազարյանը 180 աստիճանով շուռ եկավ՝ իր հանգրվանը գտնելով «Վերնատան» ծերանոցում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1945 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ