...

Մենք ենք ու ռուսները

Մենք ենք ու ռուսները

2025-ին ռուսական խաղաղապահ ուժերի հեռացման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հայտարարել է. «ՌԴ-ն որոշի դուրս գալ, անկախ նրբություններից, դա նշանակում է Լեռնային Ղարաբաղում նման վտանգ այլևս չկա, որովհետև եթե ԼՂ-ում կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես նման որոշում կկայացվի: Եթե չկա նման վտանգ, դա նշանակում է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում գտնվել է արդյունավետ, և կողմերը արձանագրում են, որ խաղաղապահ զորախմբի ներկայության անհրաժեշտություն այլևս չկա»:

«ՉԻ». Ռուսական խաղաղապահ ուժերի մանդատը տրվել է 2020-ի եռակողմ հայտարարության հիմքով: Այդ մանդատի դադարեցման կամ երկարաձգման համար նույնպես անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունը: Այսինքն՝ տվյալ դեպքում նաև Հայաստանի:

Ինչ որ չի երևում, որ Արցախում այնպիսի իրավիճակ է, որ մինչև 2025-ը վտանգները կվերանան, ու Հայաստանը կողմ կլինի խաղաղապահ զորախմբի մանդատի դադարեցմանը:

Իհարկե, եթե Նիկոլ Փաշինյանը այլևս չի համարում, որ ռուսների հարցը պետք է որոշեն Ռուսաստանն ու Ադրբեջանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   355 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ