Բանակի օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Պաշտպանության նախարարությունում ու հայտարարել, թե «երբ մարդը, քաղաքացին հարկ է վճարում, նա իր աջ գրպանից գումարը տեղափոխում է ձախ գրպան, կամ հակառակը»։
Աշխարհի ցանկացած կրկես կերազեր իր խաղացանկում այդպիսի ֆոկուս ունենալ։ Պատկերացնո՞ւմ եք՝ քաղաքացին աջ գրպանից գումարը տեղափոխում է ձախ գրպանը, և․․․ հո՛պլյա․ Ալենչոն 250 հազար դոլարանոց մեքենա է ձեռք բերում։ Հետո նույն գումարը ձախ գրպանից տեղափոխում է աջ գրպանը, և նորից՝ հո՛պլյա․ իմքայլականների բանկային հաշվեհամարներին որպես պարգևավճար մի քանի միլիոն դոլար է հայտնվում։ Տրյուկը կրկնվում է մի քանի անգամ, բոլորը ծափահարում են, ֆոկուսնիկը խոնարհվում է բոլորի առաջ ու չքվում, իսկ հանդիսատեսները, ինչ-որ բան գլխի ընկնելով, ստուգում են սեփական գրպանները, և՝ հո՛պլյա․ փողը չկա։ Հետո հիշում են, որ աղքատությունն իրենց գլուխներում է․․․