...

Մեր զինվորներին դաուն համարելը բարոյական չէ

Մեր զինվորներին դաուն համարելը բարոյական չէ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող-քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությանը և այդ օրերին ծանր վիրավորում ստացած զինվորներին խոսեցնելու դեպքերին, ասել է.

«Շատ սխալ եմ համարում, երբ այդ դեպքերով վիրավորում ստացած զինվորների են խոսեցնում, որոնք հասկանալի պատճառներով իրավիճակից կարող են կցկտուր դրվագներ հիշել կամ չհիշել ոչինչ, բայց բաներ փոխանցեն, որոնք ընդամենը վերցված են սրա-նրա էմոցիոնալ պատմածներից: Երկար ժամանակ վերականգնվող հիշողությունն ի մի բերող զինծառայողների են հաճախ խոսեցնում և բանակի մասին կարծիք են ձևավորում: Ես դա համարում եմ անբարոյականություն»։

ՉԻ. Փաստորեն, Մովսես Հակոբյանը սահմանը պահող զինվորներին դաուններ է համարում: Այն զինվորները, որոնք ապրիլյան պատերազմի ժամանակ բահերով կռիվ էին տալիս և նռնականետով ուղղաթիռ խոցում, ի վիճակի չեն իրենց աչքի տեսածը պատմել, երկու հոդաբաշխ նախադասություն արտաբերել: 

Այսպես են նախկին իշխանությունները, այդ թվում՝ բանակի վերնախավը, վերաբերվել զինվորներին: Որ նրանց գործը միայն 80-ականների զենքով մինչև ատամները զինված հակառակորդի ագրեսիան կասեցնելն է ու թնդանոթի միս լինելը: Բայց ինչ վերաբերում է բանակի մասին կարծիք ասելուն, այստեղ զինվորների խելքը չի կտրում:

Այ, նման դեպքերում պետք է հարցնել Մովսես Հակոբյանին, Խաչատուրովին, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին. ամենասուրբ ճշմարտությունը կասեն բանակի մասին, թե ինչ հզոր է այն, թե ինչպես էր ապրիլյան պատերազմում համարյա Բաքուն գրավել: 
Իսկ ընդհանրապես, զինվորների մասին այդպիսի ցածր կարծիք ունենալն է անբարոյականություն: 

Հ.Գ. Բայց զգացվում է, որ ապրիլյան պատերազմի մանրամասներն ուսումնասիրող հանձնաժողովի գոյությունը վախեցնում է նախկին իշխանավորներին ու գեներալիտետին:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ