...

Մի հատ կողմնորոշվեք, թե որ թվականից եք պատգամավոր

Մի հատ կողմնորոշվեք, թե որ թվականից եք պատգամավոր

Նաիրա Զոհրաբյանը չի հանձնվում և հայտնի տեսանյութին պատասխանել է գրառումով: Ահա հատված այդ շեդևրից. «Պեղել են տարիներ առաջ գյուղերից մեկում, ենթադրաբար, 2016 թվականին բնակիչների հետ իմ հանդիպումից մի վիդեոսյուժե, ու որպես իմ դեմ հերթական «հուժկու» կոմպրոմատ, որպես «Game of Thrones»-ի էքսկլյուզիվ սիկվել տարածում են իրենց ֆեյք մանուֆակտուրայի կոյուղաջրերով: էսպիսի էժանագին, «պլինդուսից» ցածր քայերով դուք չեք էլ պատկերացնում ոնց եք բյուրեղացնում երկիրը էս անբարո մակարդակից ազատելու մեր բոլորի օրակագերը»:

«ՉԻ». Սկսենք մանրուքից: Տիկին Զոհրաբյանը ինչ-որ բան խառնում է: Տեսանյութում նա հայտարարում է, որ 11 տարվա պատգամավոր է: Նա պատգամավոր է ընտրվել 2007 թվականին և 11 տարվա պատգամավոր կդառնար 2018 թվականին:

Սա շատ էական հանգամանք է: Բացառվում է, որ 2016 թվականին «Բարգավաճի» որևէ ներկայացուցիչ այդպես արտահայտվեր Սերժ Սարգսյանի և հատկապես Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ:

Դրա փոխարեն YouTube-ում կա Ծառուկյանի հայտնի տեսանյութը, որտեղ նա 2016 թվականի Ամանորին, ողջունելով մարզիկներին, առաջարկում է նաև հոտնկայս խմել Սերժ Սարգսյանի կենացը:

Այնպես որ՝ հուժկու տեսանյութ է, թե ոչ, կորոշի հանրությունը, բայց հաստատ հաշվի կառնի «Բարգավաճի» խոսքի և գործի տարբերությունը:

Բյուրեղացնելու մասով համամիտ ենք տիկնոջ հետ: Այո, նման տեսանյութերը բյուրեղացնում են քաղաքական դաշտը, մարդիկ տեսնում են, թե ինչ բառերով են ստրուկները բնութագրում իրենց նախկին ստրկատերերին: Իսկ նաև զուգահեռներ անցկացնելով այս օրերի հետ՝ հասկանում են, որ ստրուկները ստրկատերերի հետ համեմատած ոչնչով լավը չեն եղել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1260 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ