...

Մի ժամանակ Սերժի ու Ռոբերտի կրնկի տակ էին լռում

Մի ժամանակ Սերժի ու Ռոբերտի կրնկի տակ էին լռում

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է. «Եթե խոսում էինք, որ ժամանակին ՍԴ-ն գտնվում էր նախորդ, ապա դրա նախորդող իշխանության կրնկի տակ, ապա ինձ համար բացարձակապես կրունկը կարևոր չէ: Ես չեմ ուզում, որ հիմա էլ գտնվի այս իշխանության կրնկի տակ. ինձ համար տարբերություն չկա՝ կրունկը Ռոբերտ Քոչարյանինն էր, Սերժ Սարգսյանինը, թե կլինի Նիկոլ Փաշինյանինը: Դատական համակարգը չպետք է լինի որևէ իշխանության կցորդը»:

«ՉԻ». Ամեն ինչ ճիշտ է ասված, բացի մի բանից. Նաիրա Զոհրաբյանը այս խոսքերը չի ասել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ՝ Սերժ Սարգսյանի օրոք: Այսինքն, երբ նրանք Սահմանադրական դատարանը պահում էին իրենց կրնկի տակ: Երբ կարող էին զանգահարել ՍԴ դատավորներին, սպառնալ, շանտաժի ենթարկել, կարգադրել, թե ինչ որոշումներ կայացնեն:

Ոչ մի անգամ ո՛չ Նաիրա Զոհրաբյանը, ո՛չ ԲՀԿ որևէ այլ անդամ չի ընդդիմացել Սերժ Սարգսյանի կողմից Սահմանադրությունը փոխելու և դրանով իր իշխանությունը հավերժացնելու ծրագրին: Ինչո՞ւ. որովհետև նման իշխանությունը միշտ ապահովելու էր իրենց տեղը խորհրդարանում, պատգամավորական աթոռներ էին միշտ ունենալու, խաղալու էին ընդդիմության դերը, ամեն ինչ ընտիր կլիներ:

Հիմա որքանո՞վ կարելի է անկեղծ համարել Նաիրա Զոհրաբյանի մտահոգությունները. թերևս, այնքանով, որքանով իրենց համար պարզ չէ, թե արդյո՞ք հաջորդ խորհրդարանական ընտրություններում տեղ կունենան: Եթե ունենան, ապա պրոբլեմ չկա, ուզում է, ՍԴ-ն թեկուզ լուծարեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2184 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ