...

Մի օր Ռ. Քոչարյանին էլ է գերազանցելու

Մի օր Ռ. Քոչարյանին էլ է գերազանցելու

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը, հայտարարել է. «Իմ «վերսիան» այն է, որ մարտի 1-ին ցուցարարների ղեկավարների հրահանգով դիտավորությամբ սպանվել է ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը, որպեսզի ոստիկանությունում առաջանա խուճապ, վախ և նրանք դադարեն իրականացնել իրենց գործառույթները»:

ՉԻ. Վարդան Այգեկցու առակներից մեկը հիշեցինք, որ մի դաժան ու չար թագավոր է լինում, մի կին անիծում է, թագավորը մեռնում է, նրան փոխարինած որդին ավելի դաժան է դուրս գալիս, և կինը աղոթում է նրա կյանքի համար, որպեսզի չմեռնի, քանզի նրա տեղը ավելի դաժան ու չար թագավոր կգա:

Իհարկե, մենք դեռ չենք աղոթի Ռ. Քոչարյանի բարօրության համար, բայց Լևոն Քոչարյանը մի օր կարող է նրան էլ գերազանցել: 

Նույնիսկ մեկնաբանելու կարիք չկա. մեկ է, հաջորդ անգամ Քոչարյանները հայտարարելու են, որ իրականում Արցախի սահմաններից զորքը ընդդիմությունն է բերել, որ Կառավարության շենքում ընդդիմությունն է ռազմական շտաբ ստեղծել, որ «Կոնգրես» հյուրանոցը ընդդիմությունն է իրենց գրպանը գցել, որ աֆրիկյան սաֆարիներում սպանված առյուծը ընդդիմության գործակալն է եղել: Դեռ ինչե՜ր են ասելու:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4960 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ