...

Մի թաքնվեք Վանեցյանի անվան ներքո

Մի թաքնվեք Վանեցյանի անվան ներքո

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Եվրո-2020-ի որակավորման փուլում Հայաստանի հավաքականի 1:9 հաշվով պարտությանը, ասել է. «Մեղավոր են բոլորը, իսկ թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահն է: Պետք է 9-1 հաշվով պարտությանը տան բացատրություն: Սա գործկոմի անդամների կարծիքն է:

Ինչ տեղի է ունենում ՀՖՖ-ում վերջին շրջանում, մեզ համար անընդունելի է: Մենք գործկոմի փակ նիստում այս մասով մեր դիրքորոշումը հայտնել ենք: Մասնավորապես, կոպիտ խախտումով փորձում էին մարզիչ նշանակել առանց գործկոմի ներգրավման: Նաև պայմանավորված խաղերի հետ կապված բացահայտումները ԱԱԾ-ում, որի հետ կապված վերջին 1,5 տարում որևէ արձագանք չի եղել ՀՖՖ-ում: Նաև յուրացումներ են բացահայտվել ոստիկանության 6-րդ վարչության կողմից ֆուտբոլային ակադեմիաների կառուցման մասով, այստեղ ևս որևէ քայլ չի եղել այս 1,5 տարում»:

«ՉԻ». Այսինքն, հենց Ա. Վանեցյանը հրաժարական տվեց ԱԱԾ պետի պաշտոնից, պարզվեց, որ ինքը Ֆուտբոլի ֆեդերացիայի վատ նախագահ է: Ու եթե Հայաստանի հավաքականը հեղեղի պես գոլեր է ընդունում սեփական դարպասը, դրա պատասխանատուն Վանեցյանն է: 

Որ իշխող կուսակցության ներկայացուցիչը հայտարարում է, թե այս պարտության թիվ մեկ պատասխանատուն Վանեցյանն է... դե, կներեք էլի, այնպիսի տպավորություն է, կարծես Վանեցյանը Մարսից է իջել: Ձեր իսկ նշանակած նախագահն է, ձեզ որ ասում էին, չի կարելի ԱԱԾ պետին ՀՖՖ նախագահ նշանակել, բանի տեղ չէիք դնում: Հետևաբար, ձեր նշանակածն է, ձեր կադրն է, ուրեմն բարի եղեք Վանեցյանի հետ հավասար պատասխանատվություն վերցնել ձեզ վրա: Այդպես ավելի արժանապատիվ ու տղամարդավարի կլինի: 

Իսկ որ հանկարծ ու հիմա «Իմ քայլի» պատգամավորը հիշեց, թե ինչ ապօրինություններ են կատարվում հայկական ֆուտբոլում, այստեղ միայն կարելի է հիշել «Մաուգլի» մուլտֆիլմի հայտնի դրվագը. «Да, да, и еще назвал земляным червячком»: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5392 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ