...

Քաղաքական տրամաբանության միջումը

Քաղաքական տրամաբանության միջումը

«ՔՊ-ն Ալավերդիում ընդդիմություն է, և ընդդիմության գործունեության իմաստն իշխանության գալն է՝ քաղաքական տրամաբանության մեջ», անդրադառնալով Ալավերդու համայնքապետի պաշտոնի զավթմանը՝ հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը։

Այ տնաշեններ, բա այդ դեպքում էն «խեղճ» Նաիրի Հունանյանին ինչո՞ւ եք կալանքի տակ պահում, մարդը, ճիշտ է, ժողովրդի համապատասխան քվեն չէր ստացել, բայց ընդդիմություն էր և ինքն էլ էր ուզում իշխանության գալ՝ «քաղաքական տրամաբանության մեջ»։ Միայն թե չասեք՝ «նա հանցանք է գործել»։ Այդ տրամաբանությամբ դուք էլ եք հանցանք գործել՝ ուժի կիրառմամբ պաշտոնից հեռացնելով նրան, ով ստացել էր կոնկրետ համայնքում ապրող ՀՀ քաղաքացիների վստահության քվեն, և զավթելով իշխանությունը՝ առանց համապատասխան քվե ունենալու։ Կամ՝ էն Ալբերտ Բազեյանի՞ն ինչու եք կալանավորել, նա էլ է ընդդիմություն, և, եթե հավատալու լինենք ձեր սաստիկ անաչառ արդարադատությանը, ընդամենը ուզում էր ուժի կիրառմամբ հասնել իշխանության՝ դարձյալ «քաղաքական տրամաբանության մեջ»։ Ընդ որում՝ նա ընդամենը այդպիսի հանցավոր մտադրություն ուներ (եթե իսկապես ուներ), իսկ դուք կոնկրետ իրականացրել եք ձեր՝ նույնքան հանցավոր մտադրությունը։

Բայց այս ամենն առանձին վերցրած մի ուսապարկի բացատրելն անիմաստ է։ Նա հազիվ թե հասկանա, որ իր անհեթեթ հայտարարությամբ կանաչ լույս է վառում բոլոր այն ընդդիմադիր ուժերի առջև, որոնք կցանկանան հասնել իշխանության առանց ժողովրդի վստահության քվեի՝ զուտ «քաղաքական տրամաբանության մեջ»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   487 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ