...

Ռուսո տուրիստոն

Ռուսո տուրիստոն

Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Բաշկորտոստանի Հանրապետության արբիտրաժային դատարանը 2023թ. մայիսի 12-ին սնանկ է ճանաչել Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին, որը չի կատարել մի շարք հարկային պարտավորություններ, հայտնում է «Հետքը»:

«ՉԻ». Ուղղակի հիշեցնենք, որ մեկ տարի էլ չկա, ինչ իշխանությունները մի ամբողջ դեսանտ էին իջեցրել Ալավերդիում, որ գործող քաղաքապետին զոռբայությամբ անվստահություն հայտնեին, տեղն իրենց մարդուն նշանակեին: Հետները սպեցնազ էին տարել, թուր ու թվանք: 

ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը դեսանտի ղեկավարն էր, մի կռիվ էր տալիս համայնքապետարանում, թե հայ-հարայ, մեզ նոր քաղաքապետ է պետք, էս գործողը շատ վատն է, լեզվակռիվ, հայհոյանք, տղայական «ռազբորկաներ»: Կինո...

Ու այս շիլաշփոթը նրա համար, որ Ալավերդին վստահեն Ռուսաստանի քաղաքացուն: Մի մարդու, որը նույնիսկ սեփական գույքը չի կարողանում կառավարել, ուր մնաց՝ մի ամբողջ քաղաք: 

Դեռ ինչե՜ր պիտի իմանանք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   685 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ