Իշխանության ներկայացուցիչները ֆլեշմոբ են իրականացնում՝ ի պաշտպանություն Հայաստանի ինքնիշխանության: Մասնավորապես, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը գրել է. «Վիզներդ կտեսնեք, բայց մեզ նահանգի, ղեկավարին էլ` նահանգապետի կարգավիճակում չեք տեսնի։ Չափերդ չանցնե՜ք։ Էստեղ մենք ենք որոշում։ Ժողովուրդն է որոշում»:
«ՉԻ». Եթե մեր հարցերը ժողովուրդն է որոշում, այսինքն՝ այս իրավիճակի պատասխանատուն ժողովուրդն է, ուրեմն բաններս բուրդ է:
Այդպես 2020-ի պատերազմն էր, երբ պարտությունից հետո պարզաբանում էին, թե ժողովուրդն ասում էր՝ կռվիր մինչև վերջ, մենք էլ կռվում էինք:
Հարցնում էին՝ ինչի՞ պատերազմը չկանգնեցրիք, երբ դրա հնարավորությունը կար, ասում էին՝ ժողովուրդը սխալ կհասկանա:
Դե, ժողովուրդ ջան, քեզ տեսնենք, էս անգամ խելոք որոշումներ կայացրու: Նայի՝ չսխալվես, հետո ամեն ինչ քո վրա է մնալու: Ոչ իշխանություն կա, ոչ ընդդիմություն: Մենակ դու ես մնացել: