...

Մի ճակատ էլ դուք բացեք

Մի ճակատ էլ դուք բացեք

Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքի էջում գրել է. «Սիրելի հայրենակիցնե՛ր
Հանկարծ չհուսահատվեք տեղի ունեցող բացասական գործընթացներից։
Արդեն անցել ենք պայքարի ճանապարհի մեծ մասը։
Եկել է ժամանակը, որ ազգային-ժողովրդավարական ուժերը վերցնեն պետության ղեկը և երկիրը դուրս բերեն այս աղետալի վիճակից։
Պատրաստ եղեք մոբիլիզացիայի և վճռական գործողությունների։
Միասնաբար չենք թողնելու, որ օտարին ծառայող կեղեքիչները զավթեն մեր երկիրը և ստրկացնեն մեզ»։

«ՉԻ». Տեսնես այս ժողովրդավարական ուժերը ինչպե՞ս են պատկերացնում պետության ղեկը վերցնելը: Թերևս այս անգամ միանգամից գրոհեն պաշտպանության նախարարության շենքը: Ի վերջո, այնտեղ մի քանի բանկոմատներ են տեղադրված, և ավարը անհամեմատ ավելի մեծ կլինի, քան ՊՊԾ գնդում:

Եթե Սեֆիլյանի և ընկերների պայքարը օտարներին ծառայող նախկին իշխանությունների դեմ է, ապա կարելի էր ավելի հստակ և հասցեական նշել, թե ում դեմ են մոբիլիզացվում: Իսկ եթե մոբիլիզացվում են օրինական իշխանության դեմ, պետք է պատրաստ լինեն, որ հաջորդ ընտրություններում ավելի հետընթաց են արձանագրելու և նախորդ 1 տոկոս ձայնն էլ չեն հավաքելու:

Ռազմական գործիչ Սեֆիլյանը պետք է հասկանար՝ եթե օտարներին ծառայող կեղեքիչները ճակատ են բացել իշխանությունների դեմ, ապա նրանց հաղթելու և վտանգը չեզոքացնելու լավագույն լուծումը մի նոր ճակատ բացելը չէ:

Եվ, ի վերջո, քննադատության մեջ անպայման չէ օգտագործել այդ նույն նախկինների հռետորաբանության բանալի բառերը՝ աղետալի վիճակ և այլն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1061 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ