...

ՄԻԵԴ-ը այսօր կվճռի Հայաստանի ժողովրդավարության հետագա ճակատագիրը

ՄԻԵԴ-ը այսօր կվճռի Հայաստանի ժողովրդավարության հետագա ճակատագիրը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի վերաբերյալ իր խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին։

Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի ամռանը ներկայացրած և Եվրադատարանի Մեծ պալատի կողմից հոկտեմբերի 2-ին վարույթ ընդունված դիմումը վերաբերում է Քրեական օրենսգրքի՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածի մեկնաբանությանը և դրա կիրառմանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի լույսի ներքո (չկա պատիժ առանց օրենքի)։

«ՉԻ». ՄԻԵԴ-ի՝ այսօր ակնկալվող խորհրդատվական կարծիքի հրապարակումը էական ազդեցություն է ունենալու Հայաստանի առաջիկա քաղաքական զարգացումների վրա:

Եթե ՄԻԵԴ-ը հակաօրինական, հակասահմանադրական ճանաչի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, ապա կասկած չկա, Հայաստանի դեռ գործող Սահմանադրական Դատարանը հաշված օրերի ընթացքում կհրապարակի վճիռ, որը Քոչարյանի արդարադատությունից խուսափելու համար ուղիղ ճանապարհ կբացի:

Եթե սահմանադրական ճանաչվի համապատասխան հոդվածը, կարելի է մեծ ճշգրտությամբ պնդել՝ կունենանք Մարտի 1-ի պատասխանատուների դատավարություն:

Հեղափոխությունից անցել է երկու տարի, Եվրոպան գրեթե որևէ շոշափելի օգնություն չի տրամադրել Հայաստանին: Իհարկե, իրեն չի պահել ու պահում Ռուսաստանի նման, բայց նաև պետք է խոստովանել՝ չի տրամադրել անհրաժեշտ քաղաքական և տնտեսական աջակցություն:

Դրա փոխարեն, այսօր հակասահմանադրական ճանաչելով համապատասխան հոդվածը՝ կարող է լուրջ դեստաբիլիզացիայի ենթարկել Հայաստանը, քանի որ գաղտնիք չէ՝ Քոչարյանը հայտնվելով ազատության մեջ, մի ուրիշ կարգի, իրեն հատուկ միջոցներով ապակայունացնելու է իրավիճակը հանրապետությունում:

Իրավունքի ֆորմալ մասին գնահատական տալով՝ եվրոպական կառույցների բաղկացուցիչ մաս հանդիսացող ՄԻԵԴ-ը պետք է գիտակցի, թե ինչ վնաս կարող է պատճառել Հայաստանի նոր ժողովրդավարությանը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1334 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ