...

Մինչև հոգու խորքը վիրավորված են

Մինչև հոգու խորքը վիրավորված են

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր ճեպազրույցում անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին՝ հույս է հայտնել, որ այն արագ կկարգավորվի, քանի որ դրա հետևանքը կարող է լինել այն, որ մարդիկ կարող են խուսափել Հայաստանի տարածքով ապրանքներ ներմուծելուց. «Եկեք սպասենք, տեսնենք, թե իրավիճակը ինչպես է հանգուցալուծվում»,- ասել է նա:

«ՉԻ». Սա մեզ հիշեցնում է այն անեկդոտը, որ ապարանցին գնում է պատերազմ, մինչև հոգու խորքը վիրավորված վերադառնում:

Դատելով մեր պաշտոնյաների, իշխանավորների արձագանքներից՝ իրենք մինչև հոգու խորքը վիրավորված են Ադրբեջանի նագլիությունից: Ասում են՝ լավ բան չի անում, էլի, էդ Ալիևը:

Բայց կարևորն այն է, որ իմքայլականները լավատես են: Ասում են՝ եկեք տեսնենք, թե հարցը ոնց է լուծվում: Եկել ենք: Տեսնում ենք: Թե ում է ասում, չգիտենք, քանի որ այդ մենք նրանց պետք է հարցնենք, թե ոնց եք հարցը լուծելու: Ոնց որ թե այս վերջին ընտրություններից առաջ հայտարարում էիք, որ բոլոր հարցերը լուծելու եք, բոլոր հարցերի պատասխաններն ունեք, ավելին՝ ապագա էլ կա: 

Էս հլը հեչ, մյուս ՔՊ-ական պատգամավորն էլ՝ Հայկ Կոնջորյանը, այս խնդրի վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան հայտարարում է. «Հայաստանն անկախ ու սուվերեն է, ավելացնելու ոչինչ չունեմ»: Գժանոց: Մենք էլ ավելացնելու բան չունենք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1272 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ