«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը լավագույն բանն է, որ եղել է հայ ժողովրդի կյանքում»,- հայտարարել է բլոգեր Տիգրան Քոչարյանը:
«ՉԻ». Մի շտապեք ուրախանալ միշիկական ծագում ունեցող բլոգերի համար: Նա չի ապաշխարել ու չի հասկացել իր սխալները: Նա չի խզել պայմանագիրը փեսայի կանտորայի հետ: Նա պարզապես հեգնում է հայ ժողովրդին: Իբր շատ բողոքեց Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից և արժանացավ Փաշինյան ղեկավար ունենալու ճակատագրին:
Պատմությունը դեռ կպատասխանի, թե ինչ ղեկավար է Փաշինյանը և ինչ լավ ու վատ գործեր կթողնի իրենից հետո: Բայց մեկ բան հաստատ է: Փաշինյանի գլխավորությամբ հնարավոր դարձավ ազատվել բլոգերի տերերից: Տերեր, որոնք վատագույն բանն էին հայ ժողովրդի կյանքում վերջին մի քանի տասնամյակում:
Բայց չենք կարող նաև առանձնահատուկ շնորհակալություն չհայտնել Փղին նման անկեղծ պոռթկումների համար: Ի վերջո, վիրավորելով հայ ժողովրդին, նա ևս մեկ անգամ հիշեցնում է, թե ինչ են մտածում ժողովրդի մասին Քոչարյանը, Սարգսյանը և Միքայել Մինասյանը:
Հիշողության թարմացման առումով նա շատ կարևոր գործ է անում: