«Քաղտեխնոլոգ» Տիգրան Քոչարյանը հայտարարել է. «Նիկոլ Փաշինյանն առիթ է փնտրում Դավիթ Տոնոյանին աշխատանքից հեռացնելու»:
«ՉԻ». Մենք չակերտների մեջ ենք դրել քաղտեխնոլոգ բառը, քանի որ դա լուրջ մասնագիտություն է, դրա համար անհրաժեշտ են գիտելիքներ, որակական հատկանիշներ:
Այսպիսի մտքեր հայտնողի ի՞նչն է քաղտեխնոլոգ: Թե որ Տիգրան Քոչարյանը քաղտեխնոլոգ է, ուրեմն մենք՝ քվանտային ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիրներ ենք:
Գիտե՞ք, թե 2018 թվականի թավշյա հեղափոխության պատճառներից մեկը որն էր: Որովհետև Սերժ Սարգսյանը իրեն սպասարկող վարձկանների մի թիմ էր հավաքել՝ Արիկ Սաղաթելյան & company, որոնք իբր իր իշխանության «ռասկրուտկայով» պիտի զբաղվեին, իր իմիջը ձևավորեին, ընդդիմադիրներին սևացնեին, քարոզչական անհրաժեշտ քայլեր իրականացնեին՝ իշխանությունների համար:
Այսպիսի մի PR-շիկ էլ Տիգրան Քոչարյանն էր: Բնական է, որ այսպիսի փիարշիկներով բանը պետք է ավարտվեր հեղափոխությամբ: Հերթական անգամ համոզվում ենք, թե Սերժ Սարգսյանն ինչ խղճուկ վիճակում է եղել, եթե նրա փիարով տարատեսակ «փղուկներն» էին զբաղվում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: