...

Լեռը փիղ ծնեց

Լեռը փիղ ծնեց

Բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադառնալով ՊՆ-ի նախագծին, ասել է. «Այս իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակների գաղափարական, տրամաբանական շարունակությունն է. 90-ականների սկզբին ևս գաղափար կար, որ մեզ բանակ պետք չի, որովհետև դա ագրեսիա է առաջացնում հարևանների հանդեպ: Տխմար գաղափարը ոնց որ թե շարունակվում է»:

«ՉԻ». Բայց իսկականից խաբեբա մարդ դուրս եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը: 

Ասում էր՝ եկեք Ղարաբաղը հանձնենք, ծախենք, նվիրենք, խաբում, աջուձախ տարածքներ էր գրավում:

Ասում էր՝ մեզ բանակ պետք չի, խաբում, 70 հազարանոց կանոնավոր բանակ էր սարքում, երբ հարևան Վրաստանն ու Ադրբեջանը դրա մասին դեռ միայն երազում էին:

Ասում էր՝ մեզ սպառազինություն պետք չի, բռնում, Հայաստան էնքան զենք ու սպառազինություն էր լցնում, որ դրանից հետո բլոգեր Քոչարյանի սիրելի առաջնորդ Քոչարյանը 10 տարի բոլ-բոլ դա էր օգտագործում՝ նոր սպառազինությունների համար գրեթե ծախս չանելով:

Լավ, ինչ երկարացնենք, խաբեց: Սպասում ենք, որ Շարմազանովն էլ մի երկու տող բան ասի էս մեր քոչարյանական կադրի խոսքերի վերաբերյալ, մանավանդ, որ դա քոչարյանական լրատվամիջոցն է տարածել:

Հ.Գ. Տիգրան Քոչարյանը 1990-ականներին չի ծառայել բանակում: Դե, Լևոնն ասել էր, մեզ բանակ պետք չի, ինքն էլ ընկել է այդ տխմար գաղափարի տակ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3109 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ