...

Միշտ ժողովրդի հետ, ժողովրդի կողքին

Միշտ ժողովրդի հետ, ժողովրդի կողքին

«Հարգելի քաղաքացիներ, ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ բազմաթիվ մարդկանց խնդրանքով Գագիկ Ծառուկյանի նկարով ԱՆՎՃԱՐ շապիկներ կտրամադրենք այն անձանց, ովքեր կգրեն և կցանկանան: Հարգանքներով ԲՀԿ ԵՄ Զեյթունի խորհուրդ»:

«ՉԻ». Ընտիր և գովելի նախաձեռնություն է, իսկապես ժողովրդահաճո: Իզուր չեն ասում, որ այս ուժը իր ժողովրդի կողքին է: Ի վերջո, շոգ է, հագուստը շուտ-շուտ փոխելու կարիք կա, և ինչպես բազմիցս է եղել, ԲՀԿ-ն կրկին շտապում է օգնել ժողովրդին: 

Առաջարկում ենք զարգացնել նախաձեռնությունը. Գևորգ Պետրոսյանի երաժշտական կատարումներով ու բանաստեղծությունների տողերով երաժշտության և հայոց լեզվի տետրեր տպագրել:

Նաիրա Զոհրաբյանի նկարով նկարչության ալբոմներ, որոնցում առաջին դասարանի երեխաներն իրենք կգունազարդեն նկարները:

Միքայել Մելքոնյանի դեմքով քննական գրքույկներ. ուսանողներն արագ կհասկանան՝ որ քննությունը՝ ինչքանով:

Տիգրան Ուրիխանյանը միանշանակ պետք է պատկերվի ալկոգելների վրա:

Գյուղացիներին բաժանվող սերմացուի ու տուկի թելի վրա անպայման պետք է լինի Հովիկ Աբրահամյանի բարեկամուհի Կարինե Պողոսյանի նկարը:

Իսկ ֆեյքերին առաջարկում ենք պրոֆիլի նկար դնեն միայն Վահե Էնֆիաջյանի նկարը: Այդպես հեշտ կգտնեն միմյանց: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1094 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ