...

Նաիրա, ադրբեջանցիներն էլ են գերեզման քանդում

Նաիրա, ադրբեջանցիներն էլ են գերեզման քանդում

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ԳԵՐԵԶՄԱՆ ՉԵՍ ՈՒՆԵՆԱԼՈԻ ԴԱՎԱՃԱՆ։
ՍԵՐՈՒՆԴՆԵՐԴ ՊԻՂԾ ՄԱՐՄԻՆԴ ՏԵՂԻՑ ՏԵՂ ԵՆ ՏԱՆԵԼՈՒ, ՈՐ ՀԱՅԸ, ՈՒՄԻՑ ՀԱՅՐԵՆԻՔ ԳՈՂԱՑԱՐ՝ ՉՊՂԾԻ»։

«ՉԻ». Հիմա այս կինն ինչո՞վ է տարբերվում սոցիալական ցանցերում հայհոյող այն կանանցից, որոնց ինքն անվանում է զոմբի կամ մեկ այլ բառով:

Այս կինը 2.5 տարվա ընթացքում ամենից շատն է բողոքել ներքաղաքական մթնոլորտից, պիտակավորումից, ատելության քարոզից և այլն, իսկ հիմա եկել և անիծում է:

Գործող խորհրդարանից հույս չկա, իշխող խմբակցությունն այս կնոջն իր տեղը ցույց տալու համարձակություն չունի:

Միակ հույսը միջազգային կառույցներն են, որ միանշանակ դատապարտեն և հստակ հասկացնեն՝ այլևս ցանկություն չունեն հարաբերվելու Զոհրաբյանի հետ՝ իբրև խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի:

Իմիջիայլոց, գոնե հասկանար, որ այս օրերին գերեզման քանդելու կոչեր անելով՝ ոչնչով չի տարբերվում ադրբեջանցի պղծարարներից, որոնք տուրք են տվել իրենց ամենաստոր բնազդներին և քանդում են հայկական գերեզմանները:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   750 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ