«Ռաբիզ, անմակարդակ տեքստեր գրողների անունները մեկ առ մեկ արձանագրված են»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը:
«ՉԻ». Տեսնես ո՞ր թվականից սկսած են արձանագրում: Վերջերս են սկսել արձանագրե՞լ, թե՞ օրինակ 2015 թվականից: Այդ անունների մեջ կա՞ն Սերժ Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Հովիկ Աբրահամյանի, փուչիկ Կարենի, Մանվել Գրիգորյանի և այլոց անունները: Թե նրանց հնչեցրած որակումները բարեմաղթանքներ են թվացել և նրանց չեն արձանագրել:
Իսկ եթե արձանագրել են, ի՞նչ են արել: Նաիրա Զոհրաբյանը այդ հարցին չի պատասխանի: Բայց մենք կհիշեցնենք: Հագավ ծաղկավոր շորիկը և վազեց նախագահական, որպեսզի Սերժ Սարգսյանին հայտնի ԲՀԿ-ի հավատարմության մասին: Հայտնի, որ իրենց ղեկավարին «դոդ» անվանելուց հետո իրենք արդեն համաձայն են Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների հետ: Հայտնի, որ պետք չէ իրենց «չագուչով» խփել, իրենք կանեն այն ամենը, ինչ պահանջվում է:
Նաիրա Զոհրաբյանին թվում է, թե այժմ 2005 թվականն է, Ռոբերտ Քոչարյանն էլ երկրի տեր ու տիրականն է, իրենք էլ իրենց մասին վատ բաներ գրողներին կարձանագրեն ու կտանեն Առինջ: Մի լավ կծեծեն, հետո էլ հնարավոր է գցեն առյուծների վանդակը: Չէ, տիկին Նաիրա, երանելի ժամանակներն անցել են, 2018 թվականին ժողովուրդը մերժել է հենց այդ բարքերը, պարզապես դուք մինչև հիմա չեք կարողանում և չեք ուզում համակերպվել: