...

Նաիրա Զոհրաբյանը նույն օգնական Արմանն է

Նաիրա Զոհրաբյանը նույն օգնական Արմանն է

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին ներողություն խնդրեց Հայաստանի այն քաղաքացիներից, ովքեր ակնկալում էին, որ խորհրդարանն այսօր, վաղը կամ երեկ պիտի զբաղվեր այն խնդիրներով, որոնց համար իրենց տվել են մանդատ։

«Այս խորհրդարանը քաղաքական բովանդակություն չունի, ունի 0 քաղաքական բովանդակություն, որևէ մեկը ինձ հակառակում չի կարող համոզել»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը և հավելեց, որ դիսկուրսի բովանդակությունը նենգափոխվեց։

«ՉԻ». Գործող խորհրդարանի քաղաքական բովանդակությանն առաջին հարվածը հասցվեց, երբ հեղափոխությունից հետո խորհրդարան սողոսկեց քաղաքական բովանդակությունից զուրկ «Բարգավաճ Հայաստանը»: Կուսակցություն, որ չունի գաղափարախոսություն, քաղաքական օրակարգ և նպատակներ ու միմիայն կոչված է բաստիոն հանդիսանալու և պաշտպանելու Գագիկ Ծառուկյանի բիզնես շահերը:

«Կենտրոն» հեռուստաընկերության և ԲՀԿ խմբակցության միջև որևէ տարբերություն չկա: Երկուսի առջև էլ դրված է միևնույն խնդիրը՝ սեփական հեղինակության գնով պաշտպանել Ծառուկյանին, որպեսզի նա չլինի նույնքան խոցելի, որքան մյուս օլիգարխները:

Ինչպես կարող է ԲՀԿ-ն ունենալ քաղաքական բովանդակություն, եթե նրա խոսնակները Գևորգ Պետրոսյանն ու Վարդան Ղուկասյանն են: Ինչպես կարող է ԲՀԿ-ն ունենալ քաղաքական բովանդակություն, եթե խմբակցության 60 տոկոսը երբևէ չի մոտենում խոսափողին:

ԲՀԿ-ն կարող էր փորձ անել ունենալ քաղաքական բովանդակություն, եթե Ծառուկյանը մեկընդմիշտ փակեր քաղաքական գործունեություն ծավալելու իմիտացիայի էջը: Բայց նա իր մտքի համապատասխան գոհարները շաղ տալու համար կրկին էջանիշ գտավ: Իսկ Նաիրա Զոհրաբյանը Սամվել Ալեքսանյանի նույն օգնական Արմանն է, բայց հանգամանքների բերումով աշխատում է ԱԺ-ում և հանձնաժողովի նախագահի պաշտոն է զբաղեցնում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1704 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ