ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել և գրել. «Պարոն Ոստիկանապետ, գտեք էս անասունին:
Այսօր առավոտից էս դաժան կադրերը մի հարյուր օգտատեր ուղարկել է ինձ: Դարվինի էվոլյուցիայի` գորիլայից-մարդ անցման փուլում խցանված էս աղբը Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից ու քարշ է տալիս:
Դիմում եմ Հայաստանի Ոստիկանապետին. այս հրապարակումս համարեք հայտարարություն հանցագործության մասին ու գտեք էս անասունին:
Սա պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության:
Իմ անձնական հսկողության տակ եմ վերցնելու էս գործը ու էդ աղբին ասում եմ` դու տականք ես ու ես ամեն ինչ անելու եմ, որ Քրեական օրենսգրքի ողջ խստությամբ պատիժդ կրես:
Նայեք սրա դեմքին` մինուս անսահմանություն դեգեներատիզմ ու Homo sapiens-ի հետ զրո առնչություն: Ու հանկարծ չասեք, թե էս ժանտախտի պահին ամենակարևոր պրոբլեմը շները չեն:
Որևէ պահի մարդը իրավունք չունի դառնալու անասուն: Ներողություն եմ խնդրում գորիլաներից ու մնացյալ բոլոր անասուններից` սրա հետ համեմատելու համար»:
«ՉԻ». Մենք ինքներս պատրաստ ենք Նաիրա Զոհրաբյանին այս հարցում տեղեկատվական ողջ աջակցությունը ցուցաբերել: Մենակ սուս չմնա: Պատրաստ ենք ստորագրել նրա ամեն խոսքի տակ:
Այսպիսի մոլագարների ներկայությունը մեր հասարակությունում անթույլատրելի է: Նման սադիստական հակումներով անձինք իսկականից անասունից էլ բեթար են: Այնպես որ, մենք էլ ենք հետևելու, որպեսզի կենդանիների հանդեպ նման վարքագիծ դրսևորողը խիստ պատժի ենթարկվի:
Իսկ Նաիրա Զոհրաբյանին կարելի է նշանակել Կենդանիների իրավունքների պաշտպան, ինչ-ինչ, բայց այս հարցում նա շատ լավ գործ կաներ: Առանց հեգնանքի: