...

ՆԱՏՕ-ն կոչ է արել դադարեցնել կրակն Արցախում

ՆԱՏՕ-ն կոչ է արել դադարեցնել կրակն Արցախում

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Հյուսիսատլանտյան դաշինքը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և կոչ է անում հակամարտության կողմերին դադարեցնել մարտական գործողությունները»- ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի հայտարարության մեջ:

«ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի»: «Կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները խաղաղ կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,- ասվում է տեքստում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   618 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ