...

Նախարար ունենք, աշխարհը չունի

Նախարար ունենք, աշխարհը չունի

Այսօր կառավարության շենքի առջև հավաքված քաղաքացիներից մեկը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հայտնել է, որ ժամանակին Կովսականում տուն կառուցելու համար ВТБ-ից վարկ է վերցրել, տունը մնացել է ադրբեջանցիներին, և այժմ վարկը մարելու հնար չունի, սեպտեմբերի 6-ին էլ դատ է նշանակվել: Քաղաքացու այն հարցին, թե ի՞նչ անի այս իրավիճակում, նախարարը պատասխանել է. «Հանգիստ կարելի է սնանկանալ, պարտքերը...»:

«ՉԻ». ... Ջրել: Նախարարի խոսքը կիսատ է մնում, բայց պարզ է, որ դա պիտի ասեր: Էս վերջն է: Կառավարության անդամը քաղաքացուն խորհուրդ է տալիս սնանկանալու մեխանիզմով խուսափել վարկը մարելուց: Այսինքն՝ ВТБ բանկին «քցել»:

Հիմա որ ВТБ բանկը դատի դա նախարարին, ճիշտ կանի, քանի որ վերջինս հրապարակավ խորհուրդ է տալիս բանկին վնաս հասցնել, և ընդհանրապես՝ բանկային համակարգին:

Սա որ մյուս բանկերը տեսնեն, վարկային քաղաքականությունն ավելի են կոշտացնելու: Որովհետև վարկ տալուց ոչ մի երաշխիք չունեն, որ չեն «քցվելու»: 

Սա որ ներդրողները տեսնեն, կապ չունի՝ դրսի թե ներսի,  հազար անգամ ծանրութեթև պիտի անեն, թե արդյոք արժե՞ ներդրումներ անել մի երկրում, որտեղ կառավարությունը քաղաքացիներին նման խորհուրդներ է տալիս՝ չմտածելով դրա հետևանքների ու երկրի հեղինակության մասին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1509 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ