...

Նախարար, որը կապ չունի կառավարության և Հայաստանի հետ

Նախարար, որը կապ չունի կառավարության և Հայաստանի հետ

«Գյուղերում հովիվների պակաս կա, դրսից են բերում». Վահան Քերոբյան:

«ՉԻ». Մի բան հստակ է՝ Քերոբյանը գործող կառավարության ամենաուրախ ու պոզիտիվ նախարարն է: Ինքը ունի իր օրակարգը, որը գրեթե որևէ առնչություն չունի թե՛ երկրի վիճակի, թե՛ գործընկերների հռետորաբանության հետ:

Մարդը երկնիշ տնտեսական աճ է խոստանում և թքած, որ մի քանի օր հետո անմիջական ղեկավարը՝ Փաշինյանը, խորհրդակցություն է հրավիրում ու կարգադրում ամեն գնով 7 տոկոս տնտեսական աճ ապահովել:

Նույն կերպ չի հետևում, թե երկրում ինչ է կատարվում, օրվա ընթացքում միջինը քանի հովիվ է գերի ընկնում, քանի անասուն են գողանում ադրբեջանցիները, և այլն, բայց բարձրանում ու խրոխտ հայտարարում է՝ երկրում հովիվի կարիք կա: Բա իհարկե կլինի. ո՞վ է ցանկանում գերի ընկնել, վնասվածքներ ստանալ ու դեռ հայտնի չէ՝ կվերադառնա՞, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է դրսից հրավիրելուն: Հնարավոր է՝ կա այդպիսի մի քանի դեպք: Բայց Քերոբյանը, երկնիշ տնտեսական աճը ապահովելու իր շահից ելնելով, չպետք է բարձրաձայնի այդ մասին: Գուցե հայերը, օգտագործելով իրենց բնածին ճկունությունը, կարողանում են դրսից հովիվ բերել՝ նրան չտեղեկացնելով իր աշխատանքի բոլոր մարտահրավերների մասին, այնպես որ՝ պետք չէ շատ շրջանառել այս թեման: Օտարազգի հովիվները կիմանան, թե ինչու հայերը չեն արածեցնում իրենց անասուններին ու ոչ մի դեպքում չեն գա Հայաստան, իսկ երկնիշ տնտեսական աճն էլ լուրջ կորուստներ կգրանցի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1196 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ