...

Նախկինում փաբի սեփականատերը կհայտնվեր հիվանդանոցում

Նախկինում փաբի սեփականատերը կհայտնվեր հիվանդանոցում

Օրերս կայքերից մեկը գրեց, որ Արցախի փաբերից մեկում մերժել են Արարատ Միրզոյանին և նրա կնոջը՝ ժամը 23:00-ից հետո երաժշտություն միացնել: Դեպքը տեղի է ունեցել «Բարդակ» փաբում: ԱԺ խոսնակը ոչինչ չի ձեռնարկել և շարունակել է վայելել երեկոն, առանց երաժշտության: Լուրը նաև հաստատել է փաբի սեփականատերը: Ֆեյսբուքի արցախյան սիգմենտում լուրը մեծ տարածում է գտել, և քիչ չեն մեկնաբանությունները, թե ինչ մեծ սխրանք են կատարել փաբի սեփականատերերը:

«ՉԻ». Այս փոքրիկ դրվագը լավագույնս է պատասխանում հարցին, թե ինչ է փոխվել երկրում, այդ թվում՝ նաև Արցախում: Նախկինում դժվար կլիներ պատկերացնել, որ ինչ-որ փաբի տեր մերժի իշխանության երկրորդ դեմքին և ոչ միայն չհայտնվի հիվանդանոցում, այլև այդ մասին պարծենա ֆեյսբուքում: Իսկ որ նախկիններն ունեին շատ էկզոտիկ նախասիրություններ, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Եվ ոչ միայն անձնական, այլ նաև հավաքական կոնտեքստում:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն 2017 թվականի ապրիլի 2-ին կազմակերպեց աննախադեպ հրավառություն՝ ի նշանավորումը խորհրդարանական ընտրություններում իր տարած հաղթանակի: Մինչդեռ այդ օրը լրանում էր ապրիլյան պատերազմի հարյուրից ավելի զոհերի մահվան մեկ տարին:

Շատերը գիտեն, որ մինչև հեղափոխությունը Սերժ Սարգսյանի եղբոր որդիները գիշերները ինչ անկարգություններ էին հրահրում Երևանի փաբերում և կարաոկե ակումբներում: Այն մասշտաբի, որ կարմիր բերետների միջամտության կարիք էր լինում: Իհարկե, նրանք ոստիկանություն էին տանում նրանց, ովքեր արդեն ծեծվել էին Սաշիկի որդիների թիկնազորի կողմից: 

Այնպես որ՝ գործող իշխանության դեմ ուղղված հերթական մեդիահարվածն իրականում հակառակ արդյունքն է գրանցում: Թեպետ՝ ինչպես միշտ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1460 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ