...

Նոր, խիստ միջոցներ են անհրաժեշտ

Նոր, խիստ միջոցներ են անհրաժեշտ

Երեկ հաստատվել է կորոնավիրուսի 1058 նոր դեպք: Ակնհայտ է, որ առաջիկայում թիվը աճելու է, դառնալու է մեծագույն փորձություն բժշկական համակարգի համար: Հիվանդանոցները կանգնելու են դիլեմայի առջև. ո՞ւմ տան մահճակալ՝ վիրավոր զինվորի՞ն, թե՞ խեղդվող հիվանդին:

Օր առաջ պետք է նոր լոքդաուն: Առաջնահերթ փակել դպրոցները, դրանով նաև էականորեն կբեռնաթափվի տրանսպորտը:

Պատերազմող երկրի համար, իհարկե, մեծ նշանակություն ունի տնտեսության աշխատանքը, բայց հիմա ուրիշ ելք չկա: Վիրավորների և վարակակիրների կյանքի փրկությունն ավելի կարևոր է: Տուժած տնտեսությունը հնարավոր կլինի հետագայում վերականգնել, բայց աստված մի արասցե, եթե վարակը ներթափանցի առաջնագիծ: Դրա հետևանքները հարյուրամյակներով հնարավոր չի լինի վերացնել:

Դիմակ կրելու հարցում պատասխանատվություն պետք է ստանձնի ոչ միայն պետությունը, այլ նաև քաղաքացին: Պետք է հանդիմանել բոլոր նրանց, որոնք հանրային վայրերում դիմակ չեն կրում:

Պետությունը պետք է շատ մեծ տուգանք սահմանի բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք քարոզ են տանում դիմակ կրելու և ընդհանրապես կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ: Կան ուժեր, որոնք, զրկված լինելով պատերազմի վերաբերյալ հակաքարոզչություն տանելու հնարավորությունից, իրենց ջանքերը կուղղեն այդ ուղղությամբ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   926 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ