...

Նոր խորհրդանիշներ, նոր տարածքներ

Նոր խորհրդանիշներ, նոր տարածքներ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, խորհրդարանում անդրադառնալով Ադրբեջանի կողմից սահմանամերձ տարածքներում և Լաչինի միջանցքում սադրիչ գործողություններին, հայտարարել է. «Սահմանային այսօրվա իրավիճակը ես կապում եմ նաև այսօր Հայաստանի Հանրապետությունում պետական խորհրդանիշների օրը նշելու հետ»:

«ՉԻ». Ախ, այդ անիծյալ պետական խորհրդանիշները: Սաղ դրանց պատճառով է: Ինչքա՜ն կյանքը կհեշտանար, եթե չլինեին դրանք:

Ադրբեջանում մի ամբողջ պետական կառույց է աշխատում, որոնք օրացույցին նայելով են որոշում, թե երբ հայ-ադրբեջանական սահմանում առաջ գան, տարածք վերցնեն, ինչի հետ հարմարեցնեն իրենց գնդակոծությունները: Տեսել են, որ երեկ խորհրդանիշների օրն է, որոշել են այդպես շնորհավորել: 

Այնպես որ, պետք է այդ խորհրդանիշների հարցը լուծել: Նոր խորհրդանիշներ, նոր տարածքներ:

Իսկ այսօր հունիսի 16-ն է. ամերիկացի ռեպեր Թուպակի ծնունդն է: Հանգիստ կարելի է նշել. ադրբեջանցիները շատ-շատ օդ կրակեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   539 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ