...

Նորից «քշի Թուրքիա» վիճակ է

Նորից «քշի Թուրքիա» վիճակ է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն մայրաքաղաք Անկարայում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որտեղ նշել էր, թե Մինսկի խումբն արդեն ավելի ակտիվ աշխատանքներ պետք է տանի Ղարաբաղի հարցի լուծման համար, իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Թուրքը, եթե նույնիսկ «տկլոր տրնգի պարի» առանց հայկական կողմի համաձայնության, նա չի կարող ուղղակի ներգրավվել բանակցային ընթացքի մեջ, բայց այնուամենայնիվ մենք պետք է շատ կոշտ արձագանքենք թուրքերի յուրաքանչյուր փորձին` ուղղակիորեն մտնել բանակցությունների մեջ։

Կրկնեմ ևս մեկ անգամ, ոչ մի դեպքում չի կարելի լսել սուտի «խաղաղասեր» ուժերին և թույլ տալ, որ հանկարծ թուրքերը մխրճվեն այս գործընթացի մեջ»:

Սա՝ Արման Աբովյանն է ասել: 

Մեզ գիտե՞ք ինչն է երբեմն զարմացնում. այս մարդիկ ինչպե՞ս են մասնակցում հայկական «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին: 

Այդ խաղին մասնակցելու համար միայն գիտելիքների պաշարը քիչ է, պետք է նաև տրամաբանել:

Երեկվանից հարայ-հրոց է ընկել, թե Թուրքիան ցանկանում է ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Լրիվ «քշի Թուրքիա» վիճակն է: Դե արի, սրանց բացատրի, որ Թուրքիան բանակցային գործընթացին ցանկանում է մասնակցել դեռևս 1992 թվականից, երբ ձևավորվեց բանակցային առաջին գործընթացը: Այսինքն, 28 տարի Թուրքիան դա փորձում է, ու հիմա այնպես են աղմկում, կարծես երեկ է դա տեղի ունեցել: 

Թուրքիան հա էլ փորձելու է ինչ-որ կերպ ներգրավվել բանակցային գործընթացում, և դա իրեն չի հաջողվելու, եթե՝ իհարկե, մեր իշխանությունները սխալներ թույլ չտան, ինչպես որ մի անգամ եղավ: 

Միայն մեկ անգամ է Թուրքիան շատ մոտ եղել բանակցային գործընթացի մասնակից դառնալու երազանքին, մի րոպե ժամանակ ենք տալիս Արման Աբովյանին. կարո՞ղ է ասել, թե երբ է դա տեղի ունեցել:

Մեզ թվում է, նա այս հարցին չի պատասխանի ոչ մի րոպեում, ոչ՝ երկու րոպեում, ոչ՝ դահլիճի օգնությամբ, որովհետև եթե նույնիսկ իմանա հարցի պատասխանը, կամաչի բարձրաձայնել: 

Դա եղել է Սերժ Սարգսյանի ձեռամբ սկսված «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը ստորագրեց «հայ-թուրքական» հաշտեցման արձանագրությունները, ու հանկարծ պարզվեց, որ այդ արձանագրությունները անմիջական կապ ունեն ղարաբաղյան հակամարտության լուծման հետ: 

Հետո Սերժ Սարգսյանը հասկացավ, որ իրեն «չորով քցել են», բայց արդեն գնացքը գնացել էր. Ցեղասպանության հարցը երկար ժամանակով դուրս եկավ միջազգային հանրության օրակարգից, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար՝ Արցախի հարցից զատ, բանակցային գործընթացի մասնակից դառնալու նախապայմանն ավելացրեց: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3490 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ