...

Նրանք բոլորը Նիկոլ են

Նրանք բոլորը Նիկոլ են

«Ժողովուրդը ոտքի է կանգնել, իսկ ով ծաղրում է՝ կտեսնենք ինչ վիճակի մեջ է հայտնվելու»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։ Նրա էմոցիաներն, իհարկե, հասկանալի են, բայց նկատենք, որ մարդիկ ծաղրում են ոչ թե ցուցարարներին, այլ նրանց լիդերներին, և այդ առումով պրն Սաղաթելյանի վիճակն իսկապես ամենաաննախանձելին է։ Ընդ որում՝ ինքը դրանում առանձնապես մեղավոր չէ։ Եթե Միստր Բինը ոչ թե կոմիկական պերսոնաժ լիներ, այլ ողբերգական, պրն Սաղաթելյանին ոչ թե կծաղրեին, այլ կխղճային։ 

Իսկ ընդհանրապես՝ ընդդիմությունը, թիրախավորելով Նիկոլին, այնքան էլ ճշգրիտ կարգախոս չի ընտրել։ Ի վերջո ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Գեղեցիկ ելույթներով, ժողովրդին բացահայտ խաբելով, փողոցներ փակելով չանթել է իշխանությունը ու «վարի տվել» երկիրը՝ հանուն իր անձնական բարեկեցության։ Իսկ ի՞նչ են անում ընդդիմության լիդերները։ Ճիշտ է, ուզում են գեղեցիկ ելույթներով, ժողովրդին բացահայտ խաբելով, փողոցներ փակելով չանթել իշխանությունը ու ևս մի անգամ «վարի տալ» երկիրը՝ հանուն իրենց անձնական բարեկեցության նախկին մակարդակը վերականգնելու։ Այնպես որ՝ «Առանց Նիկոլ Հայաստան»-ի փոխարեն ընդդիմության լիդերները պիտի վանկարկեին «Մենք բոլորս Նիկոլ ենք»։ Համենայն դեպս դա ավելի ազնիվ կլիներ։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   916 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ