...

Ո՜նց ենք Վանեցյանին հասկանում

Ո՜նց ենք Վանեցյանին հասկանում

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ֆրանսիայի հրապարակում կան մարդիկ, որոնց ներկայությունը հարվածում է իրենց շարժմանը, բայց ինքը չի կարող այդ մարդկանց արգելել ներկա լինել հրապարակում, գալ հրապարակ: 

Մեկը ֆեյսբուքում լավ էր գրել. «Լավ, մի ամիս քաղաքի կենտրոնը փակես ու մի հատ քաղաքական տեքստ չասե՞ս։

Լավ, մի փողոց, մի կերպ փակես, բայց մեծախոսես թե` «ամբողջ քաղաքը պարալիզացված է» ու նեղանաս, որ քեզ ծաղրում ե՞ն։

Լավ, հստակ փաստարկված քննադատություն հնչեցնելու փոխարեն գնաս կառավարության շենքի մոտ «սատանա քշելու» ու զարմանա՞ս, որ քեզ էնքան էլ լուրջ չեն ընդունում։

Լավ, առանց մոտակա ապագայի վերաբերյալ քո տեսլականը բացահայտելու գոռաս «ոչ թրքացմանը» ու նեղսրտե՞ս, որ մարդիկ չեն միանում։

Լավ, քո հետ չմիացողին ասես «ժեխ» ու պատասխան վիրավորանքից նեղսրտե՞ս»։

Այսինքն՝ այս ընդդիմությունը երկու պրոբլեմ ունի: Ավելի ճիշտ, պրոբլեմներ շատ ունի: Իսկ գուցե իրենք պրոբլեմ չունեն, բայց մենք ունենք պրոբլեմ, մեր պետությունը: Մի խոսքով՝ երկու խնդիր ունեն. մեկը քաղաքական-գաղափարականն է, որ մինչև հիմա քաղաքական գրագետ, փաստարկված, մարդկանց համար հասկանալի, միջազգային հանրության համար հասկանալի ու ընդունելի խոսք չեն ասել, իսկ քֆուրները, որակումները, պիտակավորումները քաղաքական տեքստ չեն, երկրորդը՝ անհատականությունների խնդիրն է: 

Մենք չգիտենք, թե Արթուր Վանեցյանն ում նկատի ունի, բայց իսկապես այս շարժման մեջ, Ֆրանսիայի հրապարակում կան մարդիկ, որ սովորական քաղաքացիները դրանց դեմքերը հենց տեսնում են, ասում են՝ ախպեր, ով ուզում ա լինի, մենակ թե սրանք չլինեն: 

Ու էդ դեմքերն էլ գիտեն, որ ժողովուրդն իրենցից զզվում է, եթե չասենք՝ ատում, բայց ինչ է թե՝ փող ունեն, լրատվամիջոցներ, իրենց վերաբերյալ տարիներ շարունակ լեգենդներ են հյուսել, մտածում են, որ «տապոռնի» քարոզչությամբ ժողովրդի վերաբերմունքը կփոխեն: Բան չի ստացվում, էդ փողերը փոզմիշ են լինում, Արթուր Վանեցյանն էլ նեղսրտում է: 

Ծիծաղելին այն է, որ Արթուր Վանեցյանը ազդարարեց այս շարժման սկիզբը, գնաց, Ազատության Հրապարակում նստեց, հայտարարեց հեղափոխություն անելու մտադրության մասին, մի երկու տեղ էլ ասաց՝ նոր գաղափարներ, նոր դեմքեր, էն հնամաշ դեմքերն անմիջապես հայտնվեցին ու ցցվեցին կողքին: 

Իմիջիայլոց, շատերն են ասում հիմա, որ եթե 2020-ի պատերազմից հետո սրանք առաջին պլանում չցցվեին՝ հայրենիքի փրկության եսիմինչերով, հասարակ ժողովուրդը հենց այդ ժամանակ ինքը կգնար ու կսրբեր իշխանություններին:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   2000 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ