...

Ո՞ր իշխանությունների մասին է խոսքը

Ո՞ր իշխանությունների մասին է խոսքը

«Իշխանությունները մտադիր են հասնել Հայաստանում առնվազն 10 մլրդ դոլար արժողությամբ ավելի քան 5 ընկերության, ինչպես նաև 10 հազար աշխատող ստարտափի հայտնվելուն»,- հոկտեմբերի 21-ին «Հայաստան՝ ինժեներական շաբաթ 2021» միջոցառման ժամանակ ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։ «Դրանք տպավորիչ թվեր են, և պահանջվում է գործին պատասխանատու մոտեցում»,- նշել է նախարարը:

«ՉԻ». Ռուսական հայտնի սկետչի հերոսները կասեին՝ «զալատիյե սլավա»:

Վահագն Խաչատրյանի խոսքերն ու մտադրությունները հիանալի են՝ 10 միլիարդ, 5 ընկերություն, ստարտափ: Միայն մի բան պարզ չէ. ո՞ր իշխանություններին նկատի ունի նախարարը:

Նրա խոսքում, իսկ ավելի ճիշտ՝ կենացում, ներկայացված չեն ծրագրի իրագործման տարեթվերը: Գոնե՝ մոտավոր: Այսինքն՝ պարզ չէ, թե երբ ենք ունենալու 50 միլիարդ արժողությամբ այդ ընկերությունները:

Սա նույն օպերայից է, երբ Փաշինյանը հայտարարում էր, որ 2050-ին 5 միլիոն ենք լինելու և հաղթանակ ենք տանելու ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

Նախարարը ճիշտ՝ կանի հաջորդ անգամ պարզաբանի, թե ՔՊ-ն որքան ժամանակ է դեռ նախատեսում մնալ իշխանության, դրանից նաև պարզ կլինի, թե երբ կունենանք հայրենի իշխանությունների երազած սիլիկոնյան հովիտը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   882 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ