Հայաստանում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները մամուլի քարտուղարներ ունեն: Օրինակ՝ Ալեն Սիմոնյանը մամուլի քարտուղար ունի:
Հարց. իսկ ո՞վ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը:
Ինչքան էլ մտածեք, ճիշտ պատասխանը չեք գտնի: Իսկ չեք գտնի, որովհետև վարչապետը մամլո խոսնակ չունի: Ամենահետաքրքիրն այն է, որ արդեն չորրորդ ամիսն է, որ չունի:
Վերջին մամլո խոսնակը՝ Մանե Գևորգյանը, իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել է դեռևս 2021 թվականի նոյեմբերի 9-ին: Չգիտենք, թե ինչու է հատկապես այդ խորհրդանշական օրը դիմում գրել, բայց փաստ է, որ դրանից հետո երկրի առաջին դեմքը մամլո խոսնակ չունի:
Հետաքրքիր է, թե ինչո՞ւ: Կադրային սո՞վ է, թե՞ վստահելի մարդ չկա: Մենք ահագին մարդ գիտենք, որոնք անգլերենին էլ են լավ տիրապետում, հայերեն էլ են խոսում, սոցցանցերում գրառումներ կարող են տեղադրել մի քանի լեզվով: Ասեք մեզ, եթե մարդ չեք գտնում: