...

Ոչ մի թիզ կասկած

Ոչ մի թիզ կասկած

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր բանակցությունների, երկխոսության թեմային և ասել. «Գուցե Ստեփանակերտում կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը»:

«ՉԻ». Չէ, ի՞նչ եք ասում: Ի՞նչ գուցե... Ստեփանակերտում միայն հավատով ու ուրախությամբ են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը: Այնտեղ տոնական տրամադրություններ են: 

Բաքուն կասկածի տեղիք տվե՞լ է, որ իր հանդեպ Ստեփանակերտը վատ տրամադրվի: 

Իսկ ընդհանրապես, նման բան ասելուց առաջ կարելի էր ճշտել այդ նույն Ստեփանակերտի դիրքորոշումը, հասկանալ՝ այնտեղ ինչպե՞ս են վերաբերվում Բաքվի հետ երկխոսության թեմային: 

Բայց որ ասում է, գուցե, նշանակում է, որ Արցախի իշխանությունների հետ ընդհանրապես ոչ մի շփում չունի, երևի չի էլ ուզում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   399 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ