...

Ոչ մի վրացու մտքով չի անցնի նման հակազգային մտքեր հնչեցնել

Ոչ մի վրացու մտքով չի անցնի նման հակազգային մտքեր հնչեցնել

«Ես հիմա երազում եմ՝ Գախարիան գար Հայաստան, մի երկու շաբաթ վարչապետություն աներ։ Եվ ցույց տար՝ ինչպես պետք է պայքարել համաճարակի դեմ»,- Սաթիկ Սեյրանյանի «PRESSING» հեղինակային ծրագրի ժամանակ ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«ՉԻ». Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ Վրաստանում Գախարիան նույնքան թիրախավորված է և քննադատվում է նույն բառամթերքով, ինչ Փաշինյանը Հայաստանում: Միգուցե ամբողջ օրն անցկացնելով տարբեր թվեր իրար հետ համեմատելով և տարատեսակ մանիպուլյացիաներ ստանալով՝ Բագրատյանը ժամանակ չունի հետևելու, թե ինչ է կատարվում հարևան երկրում:

Անցած տարի Հայաստանի տնտեսական աճը գրեթե երկու անգամ գերազանցեց Վրաստանի տնտեսական աճին, որը նկատվեց Վրաստանում և որի համար վրացական կառավարությունը ենթարկվեց բազում քննադատությունների: Վրացի քաղաքական գործիչները և փորձագետները հարցնում էին, թե ինչպես է հնարավոր, որ շրջափակման մեջ գտնվող երկիրը ավելի լուրջ տնտեսական արդյունք գրանցի, քան բաց սահմաններով երկիրը: Բայց անգամ Գախարիայի ամենամոլեռանդ քննադատները մտքի ծայրով չանցկացրեցին, որ կարելի է Հայաստանի վարչապետին հրավիրել Վրաստան՝ վարչապետություն անելու: Նրանց համար ազգային արժանապատվությունն ավելին է, քան քաղաքական կոնյեկտուրան: Նրանք գիտեն, որ կա մի սահման, որն անցնելուց հետո անխուսափելիորեն կդառնան մարգինալ:

Թերևս Բագրատյանին չի հետաքրքրում այդ նյուանսը: Նրա պատվիրատուներին չի հուզում՝ Բագրատյանը կդառնա մարգինալ, թե մեկ այլ բան: Կա հանձնարարություն քննադատելու ու թիրախավորելու կառավարությանը, և այն պետք է կատարվի՝ անկախ այն հանգամանքից, թե հանձնարարություն կատարողն ինչ անխուսափելի իմիջային կորուստներ կկրի:

Եվ շատ տխուր է, որ դժվար պայմաններում աշխատած վարչապետը իր փորձով և խորհուրդներով գործող կառավարության հետ կիսվելու փոխարեն իրեն պահում է որպես 5-րդ շարասյան շարքային կամակատար:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2671 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ