...

Օֆշորում գրանցված ընկերությունը աղետ է ստեղծում

Օֆշորում գրանցված ընկերությունը աղետ է ստեղծում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել:

Բնակիչներն ահազանգում են, որ Արմանիսի հանքավայրից Ձորագետ է լցվում անհասկանալի նյութերի մեծ քանակություն:

Ծանր մետաղների պարունակությամբ ջուրը լցվում է գետը՝ փոխելով ջրի գույնը: Բացի այս, նույն վայրում կան չորացած ծառեր, որը, հավանաբար, այդ թափոնների հետևանք է:

Ստեփանավանի քաղաքապետարանից «ՉԻ»-ին փոխանցեցին, որ քաղաքապետը ոստիկանության ներկայացուցչի հետ այցելել է Ձորագետի այն հատվածը, որտեղ լցվում են թափոնները:

Քաղաքապետարանում կազմված հանձնաժողովի ներկայացուցիչները, գետի երեք հատվածներից ջուր են վերցրել, որը կուղարկվի փորձաքննության, իսկ կազմված արձանագրությունները՝ Լոռու մարզպետարան:

Նման ահազանգ հնչում է ոչ առաջին անգամ: Հանքավայրի գործունեության հետևանքով բնապահպանական բազմաթիվ ահազանգեր են հնչել, որ հանքարդյունահանման հետևանքով աղտոտվում է Ձորագետը, հանքի թափոնները հայտնվել են անգամ Արմանիս համայնքի դպրոցի բակում: Ստեփանավանի համայնքապետարանը հորդորում է հանքի պատասխանատուներին օր առաջ միջոցներ ձեռնարկել այս աղետը կանխելու ուղղությամբ:

Արմանիսի հանքավայրը Հայաստանի ամենախոշոր ոսկի-բազմամետաղային հանքավայրերից մեկն է: Գտնվում է Ստեփանավան քաղաքից 7.5 կմ դեպի արևմուտք և Արմանիս գյուղից 1.5 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Հանքավայրի շահագործման իրավունքը պատկանում է «Սագամար» ՓԲԸ-ին, որի միակ բաժնետերը «Գլոբալ Մեթալզ» (Արմ) լիմիթեդ ընկերությունն է: Ըստ մամուլի հրապարակումների՝ այս ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում: Միջազգային կապիտալով ընկերություն է, որը Հայաստանում իր դուստր ընկերությունների աշխատանքը ղեկավարում է հայաստանյան մասնաճյուղի միջոցով:

Արմանիսի հանքավայրի շահագործումը սկսվել է 2008-ից: Հանքի շահագործման թույլտվությունը ընկերությունը ստացել է 2001-ին և մինչև 2049 թվականն ընդերքօգտագործման հնարավորություն ունի:

Ըստ տեղեկությունների՝ Արմանիսի հանքը չի գործում, բայց տեղացիները հակառակն են փաստում՝ նշելով, որ տարածաշրջանից ներկա պահին հանքում բազմաթիվ մարդիկ են աշխատում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   891 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ