...

Օհանյանը կքննադատի նաև ծաղիկների հետ սելֆին

Օհանյանը կքննադատի նաև ծաղիկների հետ սելֆին

«Այսօրվա իշխանություններն ավելի շատ ուշադրություն են դարձնում մայրաքաղաք Երևանին, իրենց աթոռներին, քան մեր սահմանների պաշտպանությանը։ Խիստ միջոցներ է պետք ձեռնարկել մեր պաշտպանությունը կազմակերպելու․․․»,- 168.am կայքի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«ՉԻ». Հեռու չէ այն օրը, երբ Սեյրան Օհանյանը կքննադատի գեներալների կողմից տարբեր գույների ծաղիկների հետ սելֆի անելը կամ ճոխ առանձնատներում ապրելը:

Նա կասի մոտավորապես հետևյալ խոսքերը. «քանի դեռ շատ զինծառայողներ բնակարան չունեն, անընդունելի է, որ բանակի գեներալներն ապրեն դղյակներում»:

Շատերը կարող են կարծել, թե Սեյրան Օհանյանը չի անի նման հայտարարություններ՝ հաշվի առնելով իր հետագիծը, բայց ուրեմն նաև չպետք է աներ վերը հիշատակվածը:

2008 թվականին մարդը, լինելով նույն սահմանների պաշտպանության առաջին պատասխանատուն, շուրջ 2000 զինվոր է տեղափոխում առաջնագծից Երևան՝ մի նպատակ հետապնդելով՝ ապահովել ոմանց աթոռների ամրությունը: Եվ հիմա եկել ու բարոյախրատական ճառեր է ասում սահմանների ամրության ու աթոռները պահելու մասին:

Հենց այսպիսի դրսևորումները նկատի ունեինք, երբ պնդում էինք, որ Քոչարյանը Փաշինյանի համար նվեր է որպես ընդդիմություն: Նրանց կողմից արված անգամ ճիշտ քննադատությունը չի արժանանալու հասարակության արձագանքին, քանի որ մշտապես առաջին պլան է գալու հետագիծը: Ինչը քննադատում են, ժամանակին արել են ավելի մեծ ծավալով և անհամեմատ ավելի մեծ ցինիզմով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2062 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ