...

Ոմանց դեպքում ճիշտը դնչկալն է

Ոմանց դեպքում ճիշտը դնչկալն է

«Նիկոլ Փաշինյանը բոլորի բերանը փակել է դիմակներով, բայց բոլորի աչքերը բացված են»:

Գնահատականի հեղինակը ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն է, որը նա հնչեցրել է «Armdaily.am»-ի եթերում:

«ՉԻ». Մի տեսակ ուշանում է այն պահը, երբ հանրապետականները և նրանց սատելիտները հատուկ հայտարարությամբ հանդես կգան: Հայտարարություն, որ վերջնականապես կպատռի Փաշինյանի դիմակը և ամենակարևորը՝ աշխարհը կհասկանա, թե ում է «պարտական» վերջին ամիսների տանջանքների, փորձությունների ու անկումների համար: Ի վերջո, հայաստանցիներից բացի, նաև աշխարհը պետք է իմանա, թե ով է կորոնավիրուսի լույս աշխարհ բերողը, պետք է իմանա, թե բացի ծխախոտից, էլ ինչ է արտահանում և ներմուծում Հայաստանի վարչապետը:

Ախր, տիկին Եսայան, ձեր բերանները բաց է, քան երբևէ: Ասում, խոսում և վիրավորում եք, որքան կամենաք: Այդպիսի բերան փակել որտե՞ղ եք տեսել:

Ինչ վերաբերում է դիմակներ կրելուն: Պանդեմիան կավարտվի և էլ դիմակ չեք կրի: Ուրիշ բան, որ ձեր որոշ գործընկերներ «ընդդիմության» ցեխում՝ հասարակական անվտանգության նկատառումներից ելնելով, պանդեմիայից հետո վատ չի լինի, եթե դնչկալ կրեն, որպեսզի չկծեն մարդկանց: Չկծեն, որովհետև կատաղած են իշխանությունից զրկվելու և կերակրատաշտից անվերադարձ հեռանալու պատճառով:

Իսկ աչքերը բացվել են 2018 թվականին, բայց միևնույն է՝ դուք չեք հավատում ձեր աչքերին, թե ինչպես ժողովուրդը հաշված օրերի ընթացքում ձեզ տոտալ մերժեց, տաքուկ աշխատասենյակներից ու եվրոպաներում ֆռֆռալու հնարավորությունից զրկեց՝ թողնելով, որ միայն այս կամ այն մեդիայում բացեք բերաններդ, որքան կամենաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1297 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ