...

Որ մին զարկի, ջարդի հազար

Որ մին զարկի, ջարդի հազար

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը News.am-ի հետ զրույցում անդրադառալով Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպին, ասել է. «Ես չէի թքի, այլ գլուխը կջարդեի»:

«ՉԻ». Երևի գիտեք՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամները պետության հաշվին կարող են օգտվել մարզասրահներից, լողավազաններից, ժամերով կայֆավատ լինել, «տրենաժորների» վրա մուսկուլներ ավելացնել: Լրիվ անվճար:

Այնպես որ, ժամանակն է հիմա էլ բարձրաստիճան պաշտոնյաներին անվճար զենք տրամադրել: 

Հա, բա ո՞նց, հենց փողոցում մեկը պաշտոնյային տհաճ բաներ է ասում, էլ էս կողմ, էն կողմ չկա, ատրճանակը հանում, դուզ ճակատին շրըխկ: Չէ, սկզբից մի հատ թքում ես վրան, հետո «դաբիտ» անում, որ դրանից հետո չթպրտա:

Թե չէ գլուխ ջարդելը հիմա մոդա չի: Համ էլ գլուխ ջարդելուց թևը կարող է ցավալ, նույնիսկ դուրս ընկնել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   692 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ