...

Ոստիկաններին դա դեռ քիչ է

Ոստիկաններին դա դեռ քիչ է

Ընդդիմության առաջնորդների այն հավաստիացումները, թե ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառող ոստիկանները վաղ թե ուշ խստագույնս պատժվելու են, հենց նույն օրն էլ անսպասելիորեն իրականություն են դարձել, ընդ որում՝ մի քանի ժամով։ Բանն այն է, որ ոստիկանները բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ Ինչպես հայտնում են ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները՝ զոհեր և վիրավորներ չկան, բայց կարմիր բերետավորներից տասներկուսի մոտ արձանագրվել են զարկերակային ճնշման կտրուկ տատանումներ, ինը հոգի ընկել է խոր դեպրեսիայի մեջ, հինգ հոգի աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, երեք հոգի դարձել է բուսակեր, ևս երկու հոգի փախել է անհայտ ուղղությամբ։ Տիկին Զոհրաբյանին բերման ենթարկելու գաղափարի հեղինակը ստացել է խիստ նկատողություն և պարտավորվել եռօրյա ժամկետում պարտադիր բուժզննում անցնել հոգեբույժի մոտ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   3130 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ