...

«Ուգամանիծե՛ս», պարոն Բագրատյան

«Ուգամանիծե՛ս», պարոն Բագրատյան

«- Մի շարք օգտատերեր կարծում են, որ Ձեր ասածը դավաճանություն է, տվյալներ եք հաղորդում, անգամ Ձեր այդ հայտարարությամբ Ադրբեջանին ուղղակի հարձակման հրավեր եք անում։

- Նախ, այդ «օգտատերեր» կոչվածները Փաշինյանների, կառավարության կողմից են ուղղորդվում։ Եվ կառավարությունը լավ կլիներ, որ ոչ թե նման «մուտիլովկեքով» զբաղվեր, այլ կորոնավիրուսի դեմ պայքարով»։

Սա հատված էր Հրանտ Բագրատյանի հարցազրույցից՝ տրված «Հրապարակ» թերթին:

«ՉԻ». «Ուգամանիծե՛ս», պարոն Բագրատյան, մի որոշ ժամանակ հրապարակային միտք մի արտահայտեք, պարտադիր չէ ամեն օր խայտառակվելու նորանոր ռեկորդներ սահմանեք:

Երեկ ձեզ դավաճանության մեջ մեղադրեց մի ամբողջ ազգ (մինուս Շարմազանովը): Այս տեմպերով հայ ժողովրդին էլ կանվանեք ֆեյք ազգ և տարածաշրջանում պատմական արդարությունը վերականգնելու կոչ կանեք Ալիևին:

Անպայման չէ հանուն մի քանիսի քաղաքական օրակարգը սպասարկելու ամեն օր աշխարհով մեկ թմբակահարել, թե Հայաստանը թուլացել է, գրեթե կազմաքանդված է, ի վիճակի չէ դիմադրություն ցույց տալ:

Գիտե՞ք ինչու ժողովուրդը չի հավատում ձեր անկեղծությանը. որովհետև եթե իսկապես մտահոգված եք կորոնավիրուսի հետագա ծավալման տեմպերով, առավոտից երեկո լոբբինգ չէիք անի անպայման Արցախում ընտրություններ կազմակերպելու համար, միայն թե ձեր ընկերը օր առաջ նախագահ կարգվի:

Եվ ի վերջո, ամեն դեպքում Ալիևին տեղեկացրեք, որ ձեզ շատ լուրջ չվերաբերվի, օգտագործի քարոզչական նպատակներով, բայց ձեր հաղորդումների հիման վրա ռազմավարական ծրագրեր չկազմի: Տեղեկացրեք, որ ձեր բոլոր կանխատեսումները Հայաստանի տնտեսության վերաբերյալ բացարձակ տապալվել են: Բոլոր թվերը, բոլոր գույժերը, որ կառավարությունը չի կարողանալու աշխատավարձեր ու թոշակներ բաժանել, դոլարը դառնալու է 1000 դրամ և այս կարգի այլ մտավարժանքները, մնացել են ընդամենը որպես ձեր ոչ կոմպետենտության վկայություն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1444 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ