...

Ուղերձ «Սերժի հագով կարված կոստյումի» օրվա առթիվ

Ուղերձ «Սերժի հագով կարված կոստյումի» օրվա առթիվ

ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ հղած ուղերձում Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ է արել կարդալ Սահմանադրությունը, որովհետև «շատ դեպքերում քաղաքացիները դժվարություններ ունենում են իրենց իրավունքները չիմանալու պատճառով»։

Իսկ մեզ թվում էր, թե «դժվարությունների» պատճառը ոչ թե ժողովրդի՝ իր իրավունքները չիմանալն է, այլ վարչապետի՝ իր պարտականություններից անտեղյակ լինելը։ Չնայած՝ սա այն եզակի դեպքերից է, երբ Նիկոլ Փաշինյանը մեծ հաշվով իրավացի է։ Որովհետև եթե ժողովուրդն իր իրավունքներն իմանար՝ վաղուց քշած կլիներ այն իշխանություններին, որոնք իրենց պարտականությունները չգիտեն։ 

Իսկ Սահմանադրությունը կարդալ իսկապես պետք է։ Միայն մի օրինակ բերենք։ Ականատեսների վկայությամբ՝ հայտնի միջադեպի ժամանակ Ալեն Սիմոնյանը նախ հետաքրքրվել է, թե արդյոք քաղաքացին գիտի՞ իր իրավունքները, և միայն բացասական պատասխան ստանալուց հետո է թքել նրա երեսին։ Դրական պատասխան ստանար՝ հաստատ չէր թքի։

ՎԱՐԿԱՆԻՇ

   2452 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ