...

Ունեցել ենք հերոս ոստիկաններ, բայց նաև՝ վախկոտներ

Ունեցել ենք հերոս ոստիկաններ, բայց նաև՝ վախկոտներ

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով իր և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ասել է.

«Ես ապշած եմ, ո՞նց կարող է միջակ լրագրողը դառնա երկրի վարչապետ ու այդքան ազատ ժամանակ ունենա քայլելու։ Ֆեյսբուքներից դուրս չես գալիս, դրա համար էլ քանդվում է երկիրը։ Ես եղել եմ այն պաշտոնյաներից մեկը, որը իր ծառայողական պարտականությունների շրջանակներում ամեն ինչ արել է, որ երկիրը ցնցումների մեջ չընկնի և ձեր նման սրիկաների ձեռքը չանցնի, Լևոն Տեր-Պետրոսյանի նմանի ձեռքը հանկարծ նորից երկիրը չանցնի։

Մոռացե՞լ եք ցուրտ ու մութ տարիները, մոմի՞, թե՞ սուխոյ սպիրտի ու նավթի բիզնեսն եք մոռացել, ես չեմ մոռացել»:

«ՉԻ». Ու այս մարդը կոչումով գնդապետ է: Ու սրա նմաններն են ոստիկանությունում լցված եղել քոչարյանական ժամանակաշրջանում: 

Մեզ դժվար է ոստիկան համարել այսպիսի մարդկանց և այն ոստիկաններին, որոնք 1992 թվականի ձմռանը Լաչինի միջանցքն էին պահում: Որ ոստիկանական համակարգում գերիշխեին Սայաթի պես մարդիկ, իմացեք, Արցախն ու Զանգեզուրը կորցրել էինք հենց 1992-ին:
Որովհետև միայն վախկոտն ու դասալիքը պատերազմի տարիները կհամարեն ցուրտ ու մութ տարիներ, իսկ իսկական, հերոս տղամարդիկ, ինչպես մեր ոստիկաններն էին, մի ատրճանակով ու մի «մագազին» ավտոմատով արեցին անհնարը. պահեցին Լաչինի միջանցքը, երբ մազ էր մնացել, Ջողազից ու Ղուբաթլուից ադրբեջանական բազմահազար բանակը շրջապատել էր Լաչինը, տղերքը անսասան մնացին: 

Հիմա այդ հերոս տղաներին էլ ոստիկան համարենք, այս մթի ու ցրտի տակ ընկածին է՞լ:

Հ.Գ. Օրերս նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը անդրադարձել էր ներկա իրավիճակին, իշխանություններին էլ կոչ էր անում հեռանալ, հոգևոր արժեքների և կռապաշտության մասին էր խոսում: Թող ձեռքը սրտին դնի ու անկեղծ պատասխանի. ի՞նչ կաներ ինքը, եթե որևէ ոստիկան պատերազմի տարիները համարեր մթի ու ցրտի: Ինչպե՞ս կարձագանքեր: Բայց անկեղծ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1987 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ