...

Պագոններդ հանիր, նոր խոսիր

Պագոններդ հանիր, նոր խոսիր

«Հայաստան» դաշինքի անդամ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանը գրել է. «Վստահաբար կարելի է արձանագրել, որ հիմա ընդգծված նողկանք կա ինչպես՝ կառավարության անդամների, իշխանության, այնպես էլ՝ ձեր հետույքը պահող ոստիկանության ծառայողների՝ ի դեմս ղազարյան վահեի նկատմամբ»:

«ՉԻ».  Կարելի էր առանձնապես բանի տեղ չդնել այս անձնավորության գրածը, եթե չլիներ մի հանգամանք. ինքը կոչումով գնդապետ է: Այսինքն՝ կոչումով գնդապետը ՀՀ ոստիկանության պետի անուն-ազգանունը փոքրատառով է գրում: Գեներալ-մայոր Վահե Ղազարյանի: Հիմա լավ մարդ է Վահե Ղազարյանը, թե վատ, քծնող է, թե ոչ, իր պարտականությունները լավ է կատարում, թե վատ, սա առանձին հարց է: 

Բայց սրանց մակարդակը տեսեք: Ոչ մի սահման, կարմիր գծեր... սրանց համար նման բաներ չկան: Սպայի արժանապատվություն, կորպորատիվ էթիկա, ուսադիրի նշանակություն, բարոյականություն... էդ ի՞նչ է, չեն լսել: Խոսքը քննադատության մասին չէ, այլ դրա որակի: Դե, եթե քոչարյանականներից մեկը 680 հազար հայ քաղաքացու անասուն է համարում, սա էլ ոստիկանապետի անունը փոքրատառ կգրի: 

Բա որ հետույք պահելուց են խոսում: 10 տարի ձեր շեֆի հետույքն այնպես եք պահել, որ էլ պոկ գալ չի լինի: 10 տարի հանուն ձեր շեֆի հետույքի՝ կանանց, ջահել աղջիկներին քաղմասերում սապոգներով ծեծելով եք զբաղված եղել. ապրիլի 12-ը վկա: Դե, մարտի 1-ի ոճրագործության մասին չենք խոսում, հպարտանում են, որ արյուն են թափել: Հանուն ձեր շեֆի հետույքի՝ Ալրաղացի Լյովի, Բանգլադեշցի Համոյի կամ Արտաշատցի Հրոյի մոտ կուռկուռի ձագ էիք աշխատում, ի՞նչ սպայի պատիվ կարող եք ունենալ: Էդ պագոններն ու դոշերիդ մեդալները հետույք պահելո՞վ եք վաստակել:

Սրանք են մեր ընդդիմություն կոչվածը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7559 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ